Բուլղարերեն է թարգմանվել նաև «Սասունցի Դավիթ» էպոսը
Նոյեմբեր 15, 2010թ. 18:40
«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր:
Գրքերի թվում են «Սասունցի Դավիթ» էպոսը, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը:












