Իրանի առաջարկած ժամկետն ընդունվել է
Նոյեմբեր 16, 2010թ. 09:00
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը համաձայնվել է Իրանի առաջարկած ժամկետին “վեցնյակի” հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների համար օր ընդունվել է դեկտեմբերի 5-ը: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Էշթոնին մոտ ԵՄ պաշտոնակատարը: Նշվում է նաև, որ որպես բանակցությունների անցկացման վայր միջնորդների խումբը նախընտրում է Ժնևը:












