Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը հանդիպել է Օբամային

Նոյեմբեր 16, 2010թ. 11:01

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում  մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը:

Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ:

Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ, որի ընթացքում ընդգծվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ առևտրի ծավալների մեծացման անհրաժեշտությունը:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն