Կհանդիպեն Սարգսյանն ու Մեդվեդևը
Նոյեմբեր 16, 2010թ. 09:02
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ռուսաստան: Երկօրյա այցելության շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահի հետ` հայ-ռուսական երկկողմ հանդիպումների շարքում:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալաերեկոյին` որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակակական կազմակերպության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը,, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահը նոյեմբերի 18-ին կայցելի Բաքու` մասնակցելու մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը:












