Դատապարտվում է ադրբեջանական միակողմանի քարոզչությունը
Հուլիսի 7-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ եւ Գերմանական խորհրդարանական ընկերակցության աջակցությամբ Բեռլինում անցկացվել է երկկողմ փակ գիտաժողով` ,,Փախուստ եւ արտաքսում. ոճիր մարդկության հանդեպխորագրով, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղի հակամարտությանն առնչվող նյութեր:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ադրբեջանցի պատգամավորները, սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել են հակամարտության էությունը. փաստը արձանագրվում է դեռեւս գերմանացի պատգամավորներին ուղարկված հրավիրատոմսերի տեքստում, որտեղ հիշյալ միջոցառումը ներկայացվում է իբրեւ ,,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատմության, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ վերջապես հարավկովկասյան տարածաշրջանում հայերի անբացատրելի եւ անհասկանալի գոյության վերաբերյալ:
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միությունը դատապարտում է նման միակողմանի, զուտ քարոզչություն պարունակող հավաքի անցկացումը այն էլ մի երկրում` Գերմանիայում, ով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որդեգրել է հավասարակշիռ եւ կառուցողական մոտեցում :
Չվիճարկելով գիտաժողովի անցկացման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը` մենք մեր մտահոգություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ միջոցառմանը ներկայացված չեն եղել հակամարտության կողմերից Հայաստանն ու Ղարաբաղը: Մեր ունեցած տեղեկություններով` հայկական կողմի մասնակցության բոլոր փորձերն արգելափակվել են: ՄԽԿ-միությունն այս առիթով բաց նամակ է ուղղել միջոցառմանը մասնակից ԳԴՀ-ի խորհրդարանի մի շարք պատգամավորների` արտահայտելով իր անհամաձայնությունն ու դժգոհությունը միջոցառմանը Ադրբեջանի ներկայացրած խեղաթյուրված պատմաքաղաքական փաստերի, ինչպես նաեւ միջոցառմանը Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայության կապակցությամբ:
Ի պատասխան վերոնշյալ նամակի` միությունը ստացել է հետեւյալ արձագանքները.
Վոլֆգանգ Բյորնզն, հարավկովկասյան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ (CDU/CSU). ,,Փախուստ եւ արտաքսում. ոճիր մարդկության հանդեպ միջոցառմանն ուղղված Ձեր քննադատությունը, որին ես անձամբ չեմ մասնակցել, Դուք համոզիչ կերպով հիմնավորել եք: Ձեր լուրջ դիրքորոշումը եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք պետք է այս թեմայի հետ կապված առավել նրբանկատ մոտեցում ցուցաբերենք եւ մեր մտորումներում բոլոր կողմերի տեսանկյունները ներգրավենք: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ իմ աշխատանքային գործունեության ընթցքում կփորձեմ դա անելե:
Թոմաս Զիլբեհորն, Բունդեսթագի Քրիստոնեա-սոցի-ալական խմբակ-ցության (CSU) արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ. ,Վերոհիշյալ մեջոցառմանն իմ մասնակցությունը եւ հայ-ադրբեջանական, ցավոք, դեռեւս հակամատությամբ հագեցած հարաբերությունների վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ունենալը պետք չէ որեւէ կերպ նույնականացնել: Որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-սոցի-ալական խմբակ-ցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ` քաջատեղյակ եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի խնդրայնությանն ու զգայունությանը: Ես միանշանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ: Դրա համար երկուստեք հարկավոր է երկխոսության եւ հաշտեցման բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ գործընթացը վտանգող քայլերից: Ուրախ եմ, որ Հայաստանյան խորհրդարանական կրթաթոշակակիրների միությունը կիսում է այս մոտեցումը եւ հայտնում եմ իմ լավագույն բարեմաղթանքները` Ձեր հետագա աշխատանքների համարե:
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միություն












