Գլխավոր » Society, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայկական երկու պետությունների նախագահները հանդիպել են հայ բարերարներին

Նոյեմբեր 17, 2010թ. 10:37

111«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին  Մոսկվա քաղաքում հանդիպում են ունեցել Ռուսաստանի հայ գործարարների եւ բարերարների հետ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Ռուսաստանի մեր հայրենակիցների դերակատարությունը Ղարաբաղի զարգացման գործում` ընդգծելով, որ այս անգամ եւս ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրի հարցի լուծմանը: Բակո Սահակյանի խոսքով՝ այդ հարցն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նշանակություն, եւ նրա լուծումը մեծապես կնպաստի Արցախի Հանրապետության զորացմանն ու զարգացմանը:

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

ArmAr.am


Դիտել Society, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն