Գլխավոր » Լրահոս

Վյաչեսլավ Կովալենկո. «Ես ուզում եմ ձեր երկրի բազմադարյա պատմությունը հնարավորինս շատ ներկայացնել մեր ժողովրդին»

Սեպտեմբեր 28, 2009թ. 17:30

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Երևանի քաղաքապետը նրան մաղթել է հաջողություններով հագեցած աշխատանք և վստահություն է հայտնել, որ վերջինս մեր երկրում չի զգա հյուրի կարգավիճակով: «Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է և ես ուրախ եմ, որ իմ աշխատանքային առաջին այցով եղա Մոսկվայում: Պարոն Լուժկովի հետ բազմակողմ համագործակցության պայմանավորվածություններ ենք ձեռք բերել և հուսով եմ, որ դուք ևս կնպաստեք մեր ծրագրերի կենսագործմանը»,- դեսպանի հետ հանդիպման ընթացքում ասել է Գագիկ Բեգլարյանը: «Ես նպատակ ունեմ Ձեր երկրի բազմադարյա պատմությունը հնարավորինս լայն ներկայացնել մեր ժողովրդին. Ռուսասանում այսօր շատերը չէ, որ հանգամանալից տեղեկացաված են Հայաստանի ինքնատիպ և հետաքրքրական պատմությանը», -իր խոսքում նշել է դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`