Գլխավոր » WestArmenia, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ահմադինեժադը հիշեցրել է ԼՂՀ հիմնախնդրին Իրանի աջակցության մասին

Նոյեմբեր 18, 2010թ. 17:14

IranԲաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը  հյուրընկալելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերությանը, խոսել է նաև արցախյան հակամարտության մասին. Արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցային պայմաններում` արդարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա,   հարցազրույցում ասել է Իրանի նախագահը:

Նա կարեւորել է տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ եւ բարեկամական միջավայրում ապրելու հեռանկարը, ընդգծելով, որ բոլորն այստեղ հարեւաններ են, եւ դա արհամարհել որեւէ մեկը չի կարող:

«Հակամարտությունը ռեսուրսների, երկու կողմերի համար էլ նաեւ ժամանակի կորստի պատճառ է, որ նյարդային լարվածություն է ստեղծում` խոչընդոտելով զարգացմանը», հայտարարել է Իրանի նախագահը, ավելացնելով, որ Իրանը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում «օգնելու հակամարտության կարգավորմանը»:

Սեփական միջնորդության առաջարկը հիմնավորելու համար Ահմադինեժադը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին քայլերն արվել են նաեւ Իրանի մասնակցությամբ: «Առաջին քայլերն արվել են մեր կողմից: Եթե արդյունք չլինի, մենք կկատարենք ուրիշ քայլեր: Տարածաշրջանային խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի ներսում», ասել է Իրանի նախագահը: Նրա խոսքերով, «օտարների միջամտությունը այդ հարցին հակամարտության աճող խորացման պատճառ կլինի»: Սա, ըստ Իրանի նախագահի, ապացուցված է գործնականում:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն