Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

ՄԱԿ-ը պատրաստվում է բնիկ ժողովուրդների համաշխարհային համագումարին

Նոյեմբեր 18, 2010թ. 18:00

OONՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշել է 2014 թվականին  անցկացնել վեհաժողով, որը կկոչվի «Բնիկ ժողովուրդների համաշխարհային համագումար»:

Նպատակը   գաղափարների ու լավագույն փորձի փոխանակման արդյունքում հասնել  բնիկ ժողովուրդների իրավունքների իրականացմանը, ներառյալ ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրում ամրագրված կետերի:

Գլխավոր Ասամբլեայի նախագահությանն առաջարկվում  է մշտական ֆորումի շրջանակներում `  բնիկ ժողովուրդների հարցերի շուրջ անցկացնել  բաց կազմով քննարկուններ, որին կմասնակցեն անդամ պետությունների  և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները:

Միաժամանակ, առաջարկվում է  ստեղծել բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով  փորձագիտական մեխանիզմ և հատուկ զեկուցողների միջոցով հստակեցնել  միջոցառումների իրականացման կարգը: Կարևորվում է նաև բնիկ ժողովուրդերի ներկայացուցիչների  մասնակցությունը սպասվող   համագումարին:


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն