«Մենք դեռևս պատասխան ենք սպասում Իրանից»
Նոյեմբեր 20, 2010թ. 11:04
ԱՄՆ-ը դեռևս պատասխան է սպասում Իրանից միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման վայրի մասին միջազգային միջնորդների «վեցյակի» կողմից արված առաջարկի վերաբերյալ:
Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Իրանը դեռևս չի հայտնել (իր տեսակետը) և պատասխան չի տվել առաջարկին: Մենք կարծում ենք, որ հանդիպման անցկացման վայրը կարող է լինել Եվրոպան` օրինակ Ավստրիան կամ Շվեյցարիան, սակայն չենք բացառում, որ այն կարող է լինել նաև Ստամբուլը: Մենք դեռևս պատասխան ենք սպասում Իրանից»,- ասել է Քրոուլին ճեպազրույցի ժամանակ:












