Արա Գյուլերը արժանացել է մրցանակի, որը համազոր է Օսկարին
Լուսանկարչության ոլորտում մրցանակ, որը համազոր է «Օսկարին», ստանալու է ստամբուլահայ համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ Արա Գյուլերը:
«Lucie» հիմնադրամը հայտարարել է, որ 2009 թ. «Lucie» մրցանակը հանձնվելու է Արա Գյուլերին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում: Այս մրցանակին մինչ օրս արժանացել են ընդամենը 7 լուսանկարիչ:
Դեռևս 1961թ. բրիտանական «Լուսանկարչական տարեկան տեղեկագիր» ամսագիրը, թվարկելով աշխարհի լավագույն 7 լուսանկարիչների անունները, հիշատակել էր նաև Արա Գյուլերին: 1962 թ. Գերմանիայի լուսանկարիչների միությունը նրան շնորհել է «Լեյկայի վարպետի» տիտղոսը, իսկ 2000 թ. Թուրքիայում ճանաչվել է որպես «Դարի լավագույն լուսանկարիչ»:
Հայազգի լուսանկարիչը լուսանկարել է այնպիսի նշանավոր քաղաքական և մշակութային գործիչների, ինչպիսիք են Բերտրան Ռասսելը, Ունիստոն Չերչիլը, Առնոլդա Տոյինբին, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին և ուրիշներ: Նրա լուսանկարները ցուցադրվել և ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի ցուցահանդեսներում:
Ք.Մ.
Թեգեր` Առնոլդա Տոյինբի, Լուսանկարիչ Արա Գյուլեր, Չերչիլ, Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, ստամբուլահայ












