Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

4 զինվորի սպանության պատճառը ձայնասկավառա՞կն էր

Նոյեմբեր 22, 2010թ. 09:41

banakԻնչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ` մահվան ելքով: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ` առայժմ ընթանում է նախաքննություն, իսկ Պաշտպանության նախարարությունը կտարվածի վերաբերյալ կտարածի հաղորդագրություն:

Իսկ մինչ այդ արցախյան աղբյուրները տեղեկացնում են, որ 4 զինծառայողի սպանությամբ, ևս 4-ի հրազենային վնասվածքով ավարտված վեճի պատճառ հանդիսացել է ձայնասկավառակի նվագարկիչը (CD player), որի պատկանելիության շուրջ երիտասարդները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Վիճաբանությունը սկսվել է զորամասում, ապա` տեղափոխվել դիրքեր և ունեցել ողբերգական ավարտ:

ArmAr.am


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն