Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Նոյեմբեր 22, 2010թ. 16:29

Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Նորին Սրբությունն անդրադարձավ այն կարևոր ծառայությանը, որ դեսպանատունը կատարում է երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման, զորացման և հետագա զարգացման համար: Հայոց Հայրապետն երախտագիտությամբ խոսեց նաև հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքի մասին` ի մասնավորի անդրադառնալով Ֆրանսիայի վճռական կեցվածքին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:
Իր հերթին պրն. Ռենոն նշեց, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հզոր տարրերից մեկն է, որի զորեղ ուժով և դարավոր մաքառումների գնով է պայմանավորված հայ ազգի գոյությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին, Ֆրանսիայի հայոց թեմին և հայ համայնքի կյանքին:
Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը դեսպանին մաղթեց բարի առաքելություն Հայաստանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն