Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպում Մոսկվայում
Նոյեմբեր 22, 2010թ. 17:27
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:












