Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում գործում են դինոզավրերի ժամանակաշրջանից մնացած օրենքները

Սեպտեմբեր 28, 2009թ. 18:35

Հունիսի 26-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել փակել MySpace կայքը և Last FM-ը, ինչպես նաև AkıllıTv.com թուրքական կայքը։ Որոշումը ուժի մեջ է մտել երեք ամիս անց` սեպտեմբերի 26-ին։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Թուրքիայում MySpace ինտերնետային կայքի արգելափակումը: Կազմակերպության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան հեռու է քաղաքակիրթ աշխարհից, որ այդ երկրում գործող «դինոզավրերի ժամանակաշրջանից մնացած օրենքները  ոտնահարում են   խոսքի ազատությանը։ «Եթե Թուրքիան այդքան ձգտում է ինտեգրվել եվրոպական ընտանիքին, ապա ինչպե՞ս կարող է կիրառել այն  գրաքննությունը, որը մերժելի է  քաղաքակիրթ աշխարհում»:

Ք.Մ.


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`