Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն պարզապես հաճոյացավ Վրաստանին

Նոյեմբեր 23, 2010թ. 11:39

P24031-09a.jpg«Голос Армении»-ն անդրադառնալով Կասպից ծովի հարակից երկրների լիսաբոնյան գագաթաժողովին, նշում է, որ ի հեճուկս Բաքվի ցանկությունների` Ռուսաստանի և Իրանի ղեկավարները շատ կոռեկտ էին ԼՂՀ շուրջ ընթացող հակամարտության և բանակցությունների մեկնաբանության հարցում:  Թերթը գրում է, որ այս բանաձևի ընդունմամբ ՆԱՏՕ-ն պարզապես ուզում էր հաճոյանալ Վրաստանի նախագահին:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ամփոփիչ հայտարարություն էր ընդունվել, համաձայն հայտարարության  35-րդ կետի՝ Դաշինքը կրկին հաստատել է, որ ընդունում է Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի ինքնիշախանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և իր աջակցությունն է հայտնում այս հակամարտությունների կարագավորմանը։

«Голос Армении»-ն գրում է, թե չնայած Վրաստանը բազմիցս է ապացուցել իր նվիրումը ՆԱՏՕ-ին, սակայն վերջինս չկարողացավ անգամ օգնել Վրաստանին պահպանել Աբխազիան և Հարավային Օսիան: Հետևապես, վերոնշյալ բանաձևն ընդամենը Սահակաշվիլուն օժանդակելու  ժեստ էր:

Հոդվածագիրը նշում է, որ գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հստակ նշել է, որ ՆԱՏՕ-ն շատ հեռու է ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին մասնակցելուց: Ըստ լրատվամիջոցի, Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից ՀՀ նախագահի հրաժարվելը ցույց տվեց պաշտոնական Երևանի սկզբունքայնությունը` տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ միակողմանի մոտեցումների հարցում:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն