Մասիմովն էլ խոսեց Արցախից
Նոյեմբեր 23, 2010թ. 12:13
Ինչպես հայտնի է ԵԱՀԿ գագաթաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-2-ին Աստանայում:
Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն այսպիսի հայտարարություն է արել. «Գագաթաժողովը Եվրոպայում անվտանգության հիմքեր կդնի»: Ղազախական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մասիմովը հայտարարել է, թե գագաթաժողովում կարող է քննարկման առարկա դառնալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի`«եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մասին առաջարկությունը»:
Մասիմովի կարծիքով, կան որոշ խնդիրներ, որոնք մեծ նշանակություն ունեն գագաթաժողովում քննարկվելու տեսանկյունից, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը: Այս շարքում Մասիմովը չի մոռացել հատուկ ընդգծել ` «սառեցված հակամարտությունները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում»:
ArmAr.am












