Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Կոմիտասի 140-ամյակին նվիրված երեկո

Նոյեմբեր 23, 2010թ. 20:48

DAV_1192+Նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը:

Հոբելյանի առիթով` «Կոմիտասին…» համերգ-ներկայացումից բացի, Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը և գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են  Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ և գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը,  Կոմիտաս վարդապետին նվիրված պատկերազարդ ալբոմ-ընծայագիրքը,  խմբերգերի և մեներգերի  ընտրանիները, Հայաստանի կամերային պետական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր ողջ խմբերգային ընտրանին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն