Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիրը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրին

Նոյեմբեր 23, 2010թ. 21:00

ArmAr.amԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանին և նրա հետ ելույթ ունեցած պարային
խմբի անդամներին:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար Հանրապետության ղեկավարը Վլադիմիր Արզումանյանին պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Այնուհետև Սերժ Սարգսյանը նրան և պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն