Սարկոզին ծրագրում է այցելել Թուրքիա
Նոյեմբեր 24, 2010թ. 10:02
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ-ն անդամակցման վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք էին գտել Անկարայում, այս տարվա դեկտեմբերին ծրագրում է այցելել Թուրքիա:
ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում Սարկոզիի կատարած հայտարարությունները հակահրթիռային համակարգի վերաբերյալ բացասական արձագանք էին ստացել:
Սարկոզին հայտարարել էր, որ համակարգն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ:
Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ Սարկոզիի այցը վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Անկարա կատարած այցից հետո, կարող է կարևոր քայլ լինել Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության ճանապարհին:
ArmAr.am












