Թուրքիա-ԵՄ նոր գործարք
Նոյեմբեր 24, 2010թ. 11:00
Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Today‘s Zaman–ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն իր հայտարարության մեջ ակնարկել է, որ ԵՄ–ն պատրաստվում է փոխզիջումային գործարքի գնալ, այսինքն` Թուրքիան բացում է իր օդանավակայաններն ու նավահանգիստները հունական Կիպրոսի համար, իսկ ԵՄ–ն Թուրքիայի անդամակցման գործընթացում առաջընթաց է գրանցում:
ArmAr.am












