Լավրովը համանախագահների հետ քննարկել է արցախյան խնդիրը
Նոյեմբեր 25, 2010թ. 10:12
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպման ընթացքում` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ակտուալ խնդիրներ:












