Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր

Նոյեմբեր 25, 2010թ. 11:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով’ «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից:

Դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և  կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը:

Այսօր տեղի ունենալիք  հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից նվիրատվություններ են իրականացվելու։ Կկիրառվեն նվիրատվության տարբեր ձևեր’ Հայփոստի և «sms» հաղորդագրությունների միջոցով:

Տեղեկացնենք, որ «sms» նվիրատվությունն իրականացվելու է բոլոր օպերատորների միջոցով’ 8000 կարճ համարին ուղղարկվելու է հաղորդագրություն և տվյալ հաշվից գանձվելու է 500 դրամ:

Հիշեցնեք, որ այս տարվա դրամահավաքը նվիրված է  Արցախի Հանրապետության    ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, միաժամանակ, այն կուղղվի  Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրի իրականացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն