Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահի հանդիպումները հայ բարերարների հետ

Նոյեմբեր 25, 2010թ. 12:42

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Երկրի ղեկավարը կարեւորել է  Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է եւ Սփյուռքի, եւ Հայրենիքի համար:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն