Լիբանանահայ ցուցարարները պատռել են Էրդողանի նկարները
Նոյեմբեր 26, 2010թ. 15:23
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում նոյեմբերի 25-ին Լիբանանում լիբանանահայերը բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի ժամանակ տեղի է ունեցել ցուցարարների ու ոստիկանության ընդհարում:
Հայ ցուցարարները Բեյրութի «Նահատակների» հրապարակում անցկացված ցույցերի ընթացքում հանդես են եկել հակաթուրքական կարգախոսերով: Ցույցի մասնակիցները պատռել են Էրդողանի նկարը պատկերող պաստառները՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ:
ArmAr.am












