ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը
Նոյեմբեր 26, 2010թ. 16:28
Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Զրուցակիցները քննարկեցին Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպումների տեսանյութերը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html:












