Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

20.8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն

Նոյեմբեր 26, 2010թ. 17:14

Telethon 2010(4)Եվ նվիրատվության խոստում` Հեռուստամարաթոն 2010-ին

Ուրախությամբ հայտնում ենք, որ ՙՀեռուստամարաթոն 2010՚-ի արդյունում հավաքագրվել է 20, 862, 733 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում: Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր հեռուստադիտողներ հետեւեցին դրամահավաք մարաթոնին` կաբելային, արբանյակային եւ առցանց հեռարձակմամբ` կատարելով իրենց նվիրատվությունները:

Մարաթոնի ընթացքում ներկայացվեցին համերգային կատարումներ, հնչեցին կոչեր քաղաքական գործիչների, սպորտի եւ արվեստի ներկայացուցիչների ու հայազգի հեղինակավոր անձանց կողմից: Հանդես եկան Հիմնադրամի բարերարներ եւ տեղական մարմինների ատենապետեր: Հեռուստամարաթոնն ի մի բերեց տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում դրամահավաք միջոցառումների, այդ թվում` հեռախոսամարաթոնների, ռադիոթոնների, բարեգործական համերգների, ճաշկերույթների, ցուցահանդեսների, ինչպես նաեւ Մոսկվայում կայացած գալա երեկոյի ու Ֆրանսիայում տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները: Հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատուներին հաշվետվություն ներկայացվեց արդեն իսկ կատարված աշխատանքների մասին, ու հայությունը եւս մեկ անգամ համախմբվեց հայրենիքի համար կարեւոր մեկ այլ` նոր ձեռնարկի շուրջ:

Ընթացիկ տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին` շոշափելի ու երկարաժամկետ փոփոխություն բերելով շահառուների կյանքում:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Հայաստանում նվիրատուները մինչեւ տարեվերջ կարող են կանխիկ նվիրատվություններ կատարել ցանկացած փոստային բաժանմունքում: Մինչեւ նոյեմբերի 30-ը բջջային կապի բոլոր բաժանորդների համար շարունակում է գործել 8000 կարճ համարը, որին ուղարկելով իր անուն ազգանունը նվիրատուն կատարվում է 500 դրամի չափով փոխանցում: Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 20 հազար կարճ հաղորդագրություն, եւ ավելի քան 10 հազար նվիրատու նախընտրել են մասնակցել փոստային դրամահավաքին: Ընդունվում են նաեւ առցանց նվիրատվություններ himnadram.org կայքում:

Հիմնադրամի գործադիր վարչությունն առաջիկայում` մինչեւ դեկտեմբերի 15-ը, կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում գործադիր տնօերն Արա Վարդանյանը կհրապարակի մանրամասներ նվիրատվությունների ու նվիրատուների մասին եւ կպատասխանի լրագրողներին հետաքրքրող հարցերին:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն իր խորհին շնորհակալությունն է հայտնում աշխարհասփյուռ բոլոր նվիրատուներին` հայրենիքը շենացնելու մեր առաքելությանը տարեցտարի ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

<Հայաստան> համահայկական հիմնադրամ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն