Գլխավոր » Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոկոմիսարների հեռահար նպատակները

Նոյեմբեր 29, 2010թ. 09:37

88«Մեր վերլուծաբանները մոռանում են, ավելի ճիշտ աշխատում են չնշել, որ հայ –թուրքական արձանագրությունները կազմել են եվրոպական կոմիսարները եւ պարտադրել երկու կողմերի` Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին: Դրանց միջոցով Թուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների, այսինքն, հայտնվելու են Շվեյցարիայի եւ Նոր Եվրոպայի արտաքին գործոց նախարարությունների թելադրանքի տակ: Դրանից հետո, վերջիններս էլ իրականացնելու են Թուրքիայի մասնատումը` ըստ Ռալֆ Պիտերսի 2006-ին հրապարակած Միջին Արեւելքի նոր քարտեզի` մի քանի փուլերով, մի քանի մասերի:

Առաջին մասնատումը նախատեսվում է երկրի արեւելյան տարածքներում, որտեղ ծրագրվում է ստեղծել անկախ քրդական պետություն: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին` Կ. Պոլսին, ապա Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների առափնյա երկու հատվածները անջատվելու են Թուրքիայից եւ դրանց վերահսկողությունը անցնելու է եվրոերկրներին, օրինակ, Բուլղարիային` եվրոպական մասից եւ նորաստեղ մեկ այլ պետության` թուրքական մասից:

Ինչ վերաբերում է բուն թուրքական պետությանը, ապա այն Անկարա մայրաքաղաքով սեղմվելու է երկրի հյուսիս-կենտրոնական մասերում` սահմանափակ ելքով դեպի Սեւ ծով:

Կարեւոր նշանակություն եւ դերակատարություն է վերապահվում ծովային ուղիները վերահսկող կղզիներին, որոնց բնակչության հիմնական մասը նախատեսվում է տարհանել` տեղ ազատելով ռազմական բազաների եւ զորքերի համար: Դա վերաբերում է Ջիբլարթարը հսկող Մադերայի կղզուն, որտեղ ամիսներ առաջ մեծ ջրհեղեղ տեղի ունեցավ, վերաբերում է Հայիթիին եւ այլ ռազմավարական նշանակության կղզիների… Հայիթիի օրինակով եթե նայենք, ապա այնտեղ մեծ աղմուկ բարձրացավ, որ կղզու բնակիչներին ցանկանում են տարհանել եւ երկիրը վերածել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանի: Սա է իրողությունը: Այդպես էլ կարող է լինել, որովհետեւ կուտակված բոլոր խնդիրների լուծման համար, իրավականի փոխարեն, առաջարկվում են քաղաքական կամային լուծումներ»:

«Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող եւ համանուն պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյան

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն