Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել

Նոյեմբեր 29, 2010թ. 09:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից ժամանել է Փարիզ:

Նոյեմբերի 27-ին Նախագահը հանդիպում է ունեցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին եւ նրա ղեկավարին` Եվրոպայում <<Հեռախոսամարաթոն-2010>>-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարեւոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում:

Քննարկվել են նաեւ առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն