Հանդիպում բարերար Վարդան Սիրմակեսի հետ
Նոյեմբեր 29, 2010թ. 10:24
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Վարդան Սիրմակեսի հետ:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:












