Վարչապետը մասնակցել է Սբ Աստվածածին եկեղեցու բացմանը
Նոյեմբեր 29, 2010թ. 12:57
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նախօրեին Արմավիր մարզի Շահումյան համայնքում բացվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2009 թվականին։
Եկեղեցին կառուցվել է գյուղի նախկին բնակիչ Կարեն Հովհաննիսյանի բարերարությամբ։
Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու օծումը։ Եկեղեցու հանդիսավոր բացմանը հաջորդել է տոնախմբություն։












