Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նոր հուշագիր`ԱՄՆ-ի և ՍԾՏՀ կազմակերպության միջև

Նոյեմբեր 29, 2010թ. 14:01

Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:

ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը:

Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած անդամ-երկրները ներկայացված էին փոխնախարարների մակարդակով: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՍԾՏՀ դիտորդ եւ սեկտորային գործընկեր երկրների, ՍԾՏՀ հարակից կազմակերպությունների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին եւ համապատասխան որոշումներ ընդունեցին ՍԾՏՀ գործունեության բարելավման, կազմակերպության շրջանակում եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ֆինանսական, ինչպես նաեւ կազմակերպության խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ:

ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին «Սեւծովյան տարածաշրջանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ հռչակագիրը», որը կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վեհաժողովին:

Հանդիպման ընթացքում ստորագրվեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր:

Հանդիպման վերջում հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ նախագահությունը Հունաստանից փոխանցվեց Ռումինիային, որը 2011թ. հունվարի 1-ից կստանձնի նախագահողի իր պարտավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ իր գործընկերների հետ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն