Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Հրամանագիր` ՀՀ զինված ուժերի բժշկական կազմի սպաների զորակոչ զորացրում կատարելու մասին

Նոյեմբեր 29, 2010թ. 18:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապե­տության զին­ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տա­րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա­րի:

2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկե­տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն