Գլխավոր » Genocide, TOP, Լրահոս, Ցեղասպանություն

‹‹Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը`արդեն իսկ վտանգում է իր հետագա գոյության իրավունքը››

Նոյեմբեր 30, 2010թ. 16:10

Ralf-2Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) հրատարակել է Ֆերիման Դաքետի` Ադանայի կոտորածներին անդրադարձող մենագրությունը: Ադանայից սերող գերդաստանի շառավիղ հանդիսացող հայորդին աջակցել է ‹‹Կիլիկյան››՚ մատենաշարի ստեղծման գնահատելի նախաձեռնությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հետ համագործակցությունը գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

1Քսաներորդ դարասկզբի ոճրագործությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացում, ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մեկ տարում հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ է համալրվել է նաև Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով:

Եզակի սկզբնաղբյուր հանդիսացող այդ գրականությունը բերվել է տարբեր երկրներից և ներկայացնում է ոչ միայն համայն հայության, այլև քաղաքակիրթ աշխարհի բողոքի ձայնն ընդդեմ մարդկության դեմ իրականացված ոճրագործության: Թերևս այդ նմուշների շարքում պետք է առանձնացնել ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի ‹‹Նամակներ Կիլիկիայից›› աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերյալ: Թանգարանային և ցուցադրության միավորների` գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգարանային, այլև ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:

2Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը: ‹‹Կիլիկյան›› մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնության արդյունքն է: Արդեն լույս է տեսել Ֆերիման Դաքետի ‹‹Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում›› հազվագյուտ մենագրությունը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում (1913թ.):

‹‹Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը` արդեն իսկ վտանգում է իր հետագա գոյության իրավունքը: Հիշել` նշանակում է ապրել կերտելով, հպարտ գոյության իրավունքը վաստակելով և անարդարությունը մերժելով: Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է››, – ընդծում է թանգարան-ինստիտուտի ՙԿիլիկյան՚ մատենաշարի ստեղծմանն աջակցած Ռալֆ Յիրիկյանը:‹‹Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ` շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն››, – ավելացրեց Յիրիկյանը:

Ralf-4Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար Ռալֆ Յիրիկյանն արժանացավ շնորհակալագրի, որն, ի դեպ, տպագրվել է անմեղ նահատակների հիշատակին խոնարհած, ապրիլքսանչորսյան ծաղիկների թերթերից պատրաստված հատուկ թղթի վրա: Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար  կրակի շուրջ դրված ծաղիկները նորից  ‹‹կյանք են առել›› Արևորդի էկո-ակումբների սաների ջանքերով: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերամշակված այդ թուղթը նախատեսել է շնորհակալագրերի և հուշաթերթիկների համար:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության ակունքներում դարձյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` բնապահպանական նախաձեռնություններում գործընկեր հանդսացող ‹‹Վայրի բնության պահպանության մշակութային հիմնադամի›› հետ: Համատեղ նախաձեռնություններից տեղին է հիշել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ՙՀիշողության պուրակի՚ հարակից տարածքում իրականացված ծառատունկը` Արևմտյան Հայաստանից բերված  ծառերով:

Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպման ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը թանգարան-ինստիտուտին շարունակական է լինելու:


Դիտել Genocide, TOP, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն