Սարգսյանն ու Գյուլը հանդիպել են
Դեկտեմբեր 2, 2010թ. 13:05
«Anadolu» գործակալության փոխանցմամբ Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլnն ասել է. <Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ>,- ու նշել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ.
-Ոչինչ էլ չի մահացել։ Մենք վճռական ենք։ Դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ Անհրաժեշտ է համառորեն աշխատել։ Մենք էլ աշխատում ենք,- ասել է նա։












