Վրաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել
Դեկտեմբեր 3, 2010թ. 14:42
Վրաստանը եւ ԵՄ-ն միասնական օդային տարածքի մասին համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի օրը Բրյուսելում:
Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Վրաստանի եւ անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո: Դրանից հետո ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են ուղիղ չվերթներ իրականացնել Վրաստան Եվրամիության ցանկացած կետից, ինչպես նաեւ Վրաստանից ԵՄ:
Հանվելու են նաեւ չվերթների գնային եւ քանակային սահմանափակումները: Վրաստանը պարտավորվում է համապատասխանեցնել իր օդային փոխադրամիջոցները Եվրոմիության չափանիշներին:
ArmAr.am












