Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Բողոքի ցույց ընդդեմ օտարալեզու դպրոցների

Դեկտեմբեր 6, 2010թ. 11:18

picresizeԻնչպես հայտնի է  դեկտեմբերի 6-ին Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է  «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ:

Օտարալեզու դպրոցների բացումն անշուշտ լուրջ վտանգ է ուղղված մեր մայրենիին ու մեր անկախ պետականությանը: Այս մտահոգությամբ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցույց: Այն տեղի կունենա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին:

«Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»,- ասված է նախաձեռնության կոչում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն