Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Դեկտեմբեր 6, 2010թ. 13:37

00Դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ:

Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ հուսաց, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ շարունակական բնույթ:

Կողմերը քննարկեցին Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման,

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին:

Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը:

Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն