Գլխավոր » Լրահոս

Փարիզում անցկացվեց Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

Դեկտեմբեր 8, 2010թ. 09:00


Դեկտեմբերի 6-ին Փարիզում տարանցիկ այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:

Խորհդակցությանը անդրադարձ կատարվեց Հանրապետության Նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում  տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. դեկտեմբերի 1-2-ը Ալմաթիում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:

Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Դեկտեմբերի 7-ին, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝ Հայաստանի  պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:

Բրյուսելից դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն