Արցախի Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել երկրաշարժի զոհերի հուշակոթողին
Դեկտեմբեր 7, 2010թ. 15:37
Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նխագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ArmAr.am












