Վրաստանի ԱԳ նախարարության բողոքը Ռուսաստանի դեմ
Վրաստանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից հավելյալ ուժեր տեղակայելու որոշման վերաբերյալ:
Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած հայատարարության մեջ ասվում է. “2010 թվ.-ի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկության համաձայն Վրաստանի օկուպացված տարածքներ` Ցխինվալիի շրջան, չորրորդ ռազամակայան է մտցվել հավելյալ զորք, որը վերազինվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Սրան զուգահեռ ռուսական ԶԼՄ-ները, Հարավային դաշնային օկրուգի ռազմական համակարգում ունեցած աղբյուրին հղում կատարելով, հաղորդագրություն են տարածել, համաձայն որի Ցխինվալիից ոչ հեռու տեղակայվել է ռեակտիվ համազարկային հրետանու դիվիզիոն`սարքավորված «Սմերչ» տիպի համակարգով”:
ArmAr.am












