Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք-իսրայելական ‹‹հակասությունները›› վերջացա՞ն

Դեկտեմբեր 8, 2010թ. 12:16

Թուրքական կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին  հայտնել է կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկը:

“Թուրքիան ցանակնում է խաղաղություն և հարաբերությունների բարելավում”,-հայտարարել է նա Անկարայում նախարարների խորհրդի հանդիպման ավարտից հետո տրված ասուլիսի ժամանակ:

Չիչեկի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երկու հրշեջ ինքնաթիռ էր ուղարկել Իսրայել` անտառային հրդեհները մարելու համար, և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի վարչապետին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն