Թուրքիան շարունակում է խաղաղարար խաղալ
Դեկտեմբեր 8, 2010թ. 12:35
«Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու նպատակով հարկավոր է ստեղծել անկախ Պաղեստինի պետություն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Մենք նախկինում արտահայտել ենք մեր աջակցությունը տարածաշրջանում սեպտեմբերին սկսված խաղաղ բանակցություններին:
Այդ խաղաղ բանակցությունների շարունակման նպատակով Իսրայելը պետք է դադարեցնի նոր բնակավայրերի կառուցումը և բնակարանների ավերումը, ցուցաբերի դրական դիրքորոշում», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ:












