Գլխավոր » Society, Լրահոս

ՀԽ ներկայացուցչություններ սփյուռքում

Դեկտեմբեր 10, 2010թ. 10:19

1Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային Ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների Պահպանության պատկանելության օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը դեռ մեկ տարի առաջ` 2009թ. նոյեմբերի 12-ի նիստում, քննարկել էր Սփյուռքի համայնքներում ՀԽ ներկայացուցչություններ ստեղծելու վերաբերյալ հանձնաժողովի անդամ Աշոտ Կարապետյանի առաջարկությունը:

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն ասել է, թե օրերս դարձյալ քննարկելով հարցը ենթահանձնաժողովը հանդես է եկել հստակ առաջարկությամբ. ‹‹Նկատի ունենալով մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ Սփյուռքի կարևոր դերակատարությունը,  ենթահանձնաժողովը գտնում է, որ  սփյուռքահայ համայանքներում ՀԽ ներկայացուցչությունների ստեղծումը և դրանց գործունեության ճիշտ կազմակերպումն իր նշանակալից դերը կունենա հայոց պետականաշինության գործում››:

Ենթահանձնաժողովի առաջարկության մեջ նաև նշվում է, որ. ‹‹Սփյուռքի համայնքներում ՀԽ ներկայացուցչությունների ստեղծումը կլինի սփյուռքում ապրող հայ ազգի, մեր հայրենիքի և նախագահական ինստիտուտի համար կարևորագույն գործոն հարաբերությունների ձևավորման ու ամրապնդման, դրանց առկայության դեպքում սփյուռքահայության և նախագահական կառույցի միջև կստեղծվի անմիջական կապ, սերտ հարաբերություն ու համագործակցություն, որը կարող է ապահովել թե′ տեսական, թե′ գործնական հաջողություններ››:

Կարևորելով խնդիրը, Պատմական-ազգային արժեքների,հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը կայացրել է կոնկրետ որոշում.

ա) մշակել ՀՀ ՀԽ կանոնադրական և կանոնակարգային հատուկ բաժին (գլուխ)` սփյուռքի համայնքնեում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցչություններ ստեղծելու վերաբերյալ:

բ) Սփյուռքի համայնքներում ՀՀ Հանրային Խորհրդի ներկայացուցչությունների ստեղծման կազմակերպումը և ղեկավարումը վստահել ՀԽ անդամ, Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սա‎ֆրաստյանին:

Ենթահանձնաժողովի որոշման մեջ արձանագրված է.‹‹Գիտակցելով սույն գործընթացի կազմակերպչական  աշխատանքների  պատասխանատվությունը, մենք` առաջարկի հեղինակի հետ միասին պատրաստ ենք այն կատարելու պատշաճ, ՀՀ Սահմանադրության և ՀՀ ՀԽ կանոնադրության համապատասխան: Սույն գործընթացի ծրագրերի մշակման աշխատանքները սկսելու համար պատրաստ ենք հանդիպումների ՀՀ-ի համապատասխան կառույցների և արտերկրների հայ համայնքների հետ››:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն