Կարող եք հող գնել Արևմտյան Հայաստանում
Դեկտեմբեր 10, 2010թ. 15:51
Թուրքիայի շինարաության և հասարակական աշխատանքների նախարարությունը մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օտարերկրացիների կողմից անշարժ գույքի և հողատարածքների գնման իրավունքները հեշտացնող օրինագիծ:
Այդ փաստաթղթի ընդունմամբ, մասնավորապես, Հայաստանը դուրս կհանվի այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին չի թույլատրվում հողատարածք գնել Թուրքիայում:
Ասել է, թե հայաստանցիներս հնարավորություն կունենանք հողատարածքներ գնել Թուրքիայում: Կարծում ենք, սա հայության համար լավ առիթ է հողատարածքներ գնել Թուրքիայի կողմից օկուպացված մեր հայրենիքում` Արևմտյան Հայաստանում:
ArmAr.am












