Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյանն ընդունեց Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությանը

Դեկտեմբեր 14, 2010թ. 14:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը:

Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:

Մի շարք ոլորտներում, որոնցից են զինվորների անհատական պաշտպանության միջոցների և իրավիճակային ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնոլոգիաների մշակումները, ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:  Այս մասին տեղեկացնում  է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն