Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյան. Հակաօդային պաշտպանության զորքերի դերը կարևոր է խաղաղության պահպանման գործում

Դեկտեմբեր 14, 2010թ. 18:40

press-rel-2010-12-14-c-1ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:

Մասնակցելով զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից և հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն