Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Բողոքի երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Դեկտեմբեր 15, 2010թ. 09:28

hanragitaranԱյսօր, դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա  բողոքի երթ ընդդեմ բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանի:

Ինչպես հայտնի է հանրագիտարանում տեղ են գտել Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող խեղաթյուրված հոդվածներ:
Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Այստեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել այդ հարցի լուծմանը. հերքում պահանջել հրատարակչություններից և կանխել հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծ տեղեկությունների տարածումը:

Նախաձեռնող խումբ

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն