Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ

Սեպտեմբեր 29, 2009թ. 11:04

picresizeԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման և Արցախում եկեղեցական կարևոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը: Նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը քննարկման ենթակա չեն:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Armar.am


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն