Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանի նախագահը կայցելի Թուրքիա

Դեկտեմբեր 15, 2010թ. 12:05

Iran-1Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա այցով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտոնատար անձանց եւ պետությունների ղեկավարների հետ:

Դեկտեմբերի 20-21-ին կայանալու է բարձրագույն պաշտոնատար անձանց նիստը:

ՏՀԿ նախորդ գագաթաժողովը կայացել է 2009թ Թեհրանում: Կազմակերպության կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն